Միջազգային

Հիվանդանոցի վրա հարվածների հետևանքով լրագրողներ ու բուժաշխատողներ են զոհվել

Հիվանդանոցի վրա հարվածների հետևանքով լրագրողներ ու բուժաշխատողներ են զոհվել

Գազայի հարավում, Խան Յունիսի Նասեր հիվանդանոցի վրա Իսրայելի իրականացրած կրկնակի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ լրագրողներ և բուժաշխատողներ։

Իսրայելը միջադեպը որակել է «ողբերգական»։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «խորապես ափսոսում է» տեղի ունեցածի համար, ընդգծելով, որ զինվորականները «ամենայն մանրամասնությամբ հետաքննություն են անցկացնում»։

Նասեր հիվանդանոցի բուժաշխատողների փոխանցմամբ, առաջին հարվածը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ի սահմաններում։ Այդ պահին զոհվել է առնվազն մեկ մարդ։ Մի քանի րոպե անց հասցված երկրորդ հարվածը խոցել է դեպքի վայր հասած փրկարարներին ու լրագրողներին՝ առաջացնելով զանգվածային խուճապ։

«Զանգվածային խուճապ սկսվեց...լիակատար քաոս»,– BBC-ի թղթակիցներին պատմել է բրիտանացի բուժաշխատողը, որը դեպքի պահին գտնվում էր հիվանդանոցում և օգնություն էր ցուցաբերում վերակենդանացման բաժանմունքի հիվանդներին։ Նրա խոսքով՝ մոտ 10 րոպե անց, երբ անձնակազմը պատրաստվում էր տարհանել շենքը, տեղի է ունեցել երկրորդ պայթյունը։

Հարվածի հետևանքով զոհված լրագրողներից հինգը աշխատում էին միջազգային լրատվամիջոցների համար, այդ թվում՝ Associated Press, Reuters, Al Jazeera և Middle East Eye։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ հարված է հասցրել Գազայի հարավում՝ Նասեր հիվանդանոցի շրջակայքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական