Արևի վրա վերջին երկու ամիսների ընթացքում արձանագրվել է ամենաուժեղ բռնկումը, որի հետևանքով առաջիկա ժամերին սպասվում են ուժեղ մագնիսական փոթորիկներ։
Մասնագետների կանխատեսմամբ՝ մագնիսական ակտիվության բարձր մակարդակը կարող է ազդել հատկապես եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն մարդկանց վրա։ Նրանց մոտ հնարավոր են գլխացավեր, արյան ճնշման տատանումներ, հոգնածություն և նյարդայնություն։
Բժիշկները խորհուրդ են տալիս այս օրերին հնարավորինս խուսափել սթրեսներից, բավարար քնել, օգտագործել շատ ջուր և պահպանել առողջ կենսակերպ՝ չեզոքացնելու համար մագնիսական բեկումների հնարավոր բացասական ազդեցությունը։