Միջազգային

Կիև է ժամանել Գերմանիայի ֆինանսների նախարարը

Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների դաշնային նախարար Լարս Կլինգբայլը Կիև ժամանելուց հետո հայտարարել է, Ուկրաինային հետագայում ևս  անսասան աջակցության կստանա:

«Պուտինը չպետք է պատրանքներ ունենա, որ մեր աջակցությունն Ուկրաինային կարող է խափանվել։ Մենք մնում ենք Ուկրաինայի՝ մեծությամբ երկրորդ և Եվրոպայի խոշորագույն կողմնակիցը։ Որպես ֆինանսների նախարար՝ ես այսօր նաև հստակ խոստում եմ տալիս․ Ուկրաինան կարող է հետագայում ևս ապավինել Գերմանիային», - հայտարարել է Կլինգբայլը։