Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին վետո է դրել ուկրաինացի փախստականներին օգնելու օրենքի վրա, որով նաև կդադարի երկրի կողմից օգնությունը Ուկրաինայի այլ ոլորտներում։
Լեհաստանի փոխվարչապետը նշել է, որ այդ որոշումը փաստորեն խաչ է քաշում Լեհաստանի կողմից Ուկրաինայի համար Starlink-ով ինտերնետ կապի աջակցության վրա: Սպառնալիքի տակ է նաև Ուկրաինայի կառավարության տվյալների պահպանումը պաշտպանված սերվերներում։
Նա ընդգծել է, որ նման վետոն հարվածում է ուկրաինացիներին, որոնք պաշտպանում են իրենց անկախությունը, և արդյունքում աշխատում է Ռուսաստանի օգտին: