Միջազգային

«Զանգեզուրի միջանցք»-ը նոր թափ կհաղորդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությանը

«Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը նոր թափ կհաղորդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նախարարների կաբինետի նիստից հետո։

Թուրքիայի նախագահը խոսել է նաև Իսրայելի մասին՝ քննադատելով Բենիամին Նեթանյահուի կառավարությանը։ 

«Նեթանյահուի խենթացած կառավարությունը շարունակում է իր դաժան հարձակումները՝ ցանկանալով ոչնչացնել մարդկության հետ կապված ամեն ինչ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Անադոլու գործակալությունը։