Միջազգային

Սլովակիան դժգոհ է Ուկրաինայի գործողություններից

Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը հայտարարել է, որ նավթատարի վրա հարվածները հակասում են ոչ միայն Սլովակիայի շահերին, այլև օգուտ չեն բերում Ուկրաինային, քանի որ «Սլովնաֆտ» նավթավերամշակման գործարանը ապահովում է Ուկրաինայի դիզելային վառելիքի սպառման 10%-ը՝ արտադրելով տարբեր ապրանքներ ռուսական նավթից։

«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան դժվար ժամանակներ է ապրում, բայց այս ենթակառուցվածքը շատ կարևոր է մեզ համար, հատկապես, երբ տեսնում ենք, որ Ուկրաինան ինքն է վնասում իր շահերին՝ սպառնալով մնալ առանց վառելիքի», - ասել է նա։