Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ։
Հանդիպման ընթացքում Բայրամովը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանի հետպատերազմյան իրադրությունը և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Ընդգծվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպման ընթացքում նախաստորագրվել է «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը։
Նույն օրը Բաքվում անցկացվել են նաև քաղաքական խորհրդակցություններ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևի և Ստեֆեն Դաութիի համանախագահությամբ։