Միջազգային

Իրանում հույս ունեն, որ ռուսական գազը Ադրբեջանի տարածքով կհասնի երկիր

Իրանը հույս ունի, որ մոտ ժամանակներս կհաջողվի ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջանի տարածքով սկսել, «Գազպրոմի» հետ գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում երկրի դեսպան Քազեմ Ջալալին։ 

«Մենք հույս ունենք, որ դա կստացվի մոտ ժամանակներս։ Մենք հիմա բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ, գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց պետք է ընդհանուր լեզու գտնել գնի վերաբերյալ։ Եթե այդ հարցն էլ լուծվի, ապա ամեն ինչ գործարկվելու է», - նշել է նա։ 

Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը հայտարարել էր, որ գոյություն ունեցող ենթակառուցվածքներով ռուսական գազի առաջին մատակարարումներն Ադրբեջանի տարածքով կսկսվեն արդեն 2025 թվականին, ծավալը կկազմի տարեկան մինչև 1,8 մլրդ խմ: