ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքների մասին, Իրանի նախագահն էլ աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:
Կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները:
Կողմերը պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում: