Միջազգային

ԱՄՆ-ում գրանցվել է մսակեր մակաբույծով վարակման առաջին դեպքը

ԱՄՆ-ում գրանցվել է մսակեր մակաբույծով վարակման առաջին դեպքը

Ամերիկյան առողջապահական իշխանությունները հայտնել են ԱՄՆ-ում New World Screwworm կոչվող վտանգավոր մսակեր մակաբույծով մարդու վարակման առաջին դեպքի մասին։ Մակաբույծը տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։

Վարակման դեպքը հաստատվել է օգոստոսի 4-ին և առնչվում է մի քաղաքացու, որը վերադարձել է Էլ Սալվադորից, սակայն, ըստ որոշ աղբյուրների, նա եղել է Գվատեմալայում։ Վարակման աղբյուրի շուրջ դեռ տարակարծություններ կան։

Screwworm կոչվող մակաբույծը մարախլի ճանճ է, որի էգերը ձվադրում են կենդանի արարածների վերքերի մեջ։ Ձվերից դուրս եկած թրթուրները թափանցում են հյուսվածքների մեջ՝ առաջացնելով ծանր վնասներ և կարող են մահացու լինել, եթե ժամանակին չբուժվեն։

Վարակումը հազվադեպ է մարդու մոտ, սակայն այն լուրջ վտանգ է ներկայացնում անասունի համար։ Այս պահին կենդանիների վարակման դեպքեր ԱՄՆ-ում չեն գրանցվել, բայց անասնապահական ոլորտը լուրջ անհանգստություն է հայտնում՝ հաշվի առնելով մակաբույծի տարածման միտումները Մեքսիկայից հյուսիս։

Առողջապահական մարմինները հայտարարում են, որ այս պահին հանրային առողջության համար ռիսկը շատ ցածր է։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական