Միջազգային

ԱՄՆ դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ

ԱՄՆ դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ

Փարիզում ԱՄՆ դեսպանը հրավիրվել է Ֆրանսիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնին քննադատել էր հակասեմիտիզմի աճի դեմ բավարար արդյունավետ քայլեր չձեռնարկելու համար։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեսպանի հայտարարությունները որակել է «անընդունելի»։

Դեսպան Չարլզ Քուշներն ազգությամբ հրեա է, իսկ նրա որդին՝ Ջարեդ Քուշները, ամուսնացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ։

Նա բաց նամակով դիմել էր Մակրոնին՝ արտահայտելով իր մտահոգությունը Ֆրանսիայում հակասեմիտիզմի աճի և «կառավարության կողմից դրա դեմ պայքարի բավարար միջոցների բացակայության» կապակցությամբ։

Հիշատակելով նաև Ֆրանսիայի հասցեին Իսրայելի կողմից ավելի վաղ հնչեցրած քննադատությունները, նա նշել է, որ Գազայի հակամարտության սկզբից ի վեր երկրում նկատվում է հրեաների նկատմամբ ատելության աճ։

«The Wall Street Journal»-ում հրապարակված նամակում Քուշները կոչ է արել նախագահ Մակրոնին մեղմել Իսրայելի հանդեպ քննադատությունը՝ ներկայացնելով հակասեմիտիզմի օրինակներ, որոնք, նրա խոսքով, «վաղուց ստվեր են գցում ֆրանսիական հասարակության վրա»։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեսպանի քայլեը որակել է 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի խախտում։ «Դեսպանի մեղադրանքներն անընդունելի են»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական