Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկունն և ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Իր շնորհավորական նամակում Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև կապերը հիմնված են ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքի, հարգանքի և համերաշխության ավանդույթների վրա:
«Ադրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին», - ասվում է ուղերձում: