ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել NBC հեռուստաալիքին։
Անդրադառնալով Զելենսկու և Պուտինի հնարավոր հանդիպումից՝ Լավրովն ասել է, որ Զելենսկին ներկայումս օրինական անձ չէ, որը կարող է ստորագրել ուկրաինական կարգավորման վերաբերյալ իրավական փաստաթղթեր։
«Մենք նրան ճանաչում ենք որպես ռեժիմի փաստացի ղեկավար։ Այս կարգավիճակում մենք պատրաստ ենք հանդիպել նրա հետ։ Բայց ուզո՞ւմ եք ստանալ ամբողջական պատկերը, թե՞ միայն այն մասը, որը ձեզ հարմար է։ Երբ խոսքը վերաբերում է իրավական փաստաթղթերի ստորագրմանը, բոլորը պետք է հստակ պատկերացում ունենան, որ ստորագրողը օրինական է։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ Զելենսկին այս պահին այդպիսին չէ»,- ասել է ն։
Լավրովը նշել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, եթե նախագահական օրակարգն իսկապես օրակարգում է։
«Մոսկվան ռացիոնալ չի համարում նման գագաթնաժողով անցկացնել միայն այն բանի համար, որ Կիևի ռեժիմի ղեկավարին հնարավորություն տրվի հայտարարել իր լեգիտիմության մասին։ Մենք նպատակահարմար չենք համարում հանդիպել, որպեսզի Զելենսկին կրկին հնարավորություն ունենա ուշադրության կենտրոնում լինելու»,- ասել է նա։
Անդրադառնալով ՌԴ և ԱՄՆ նախագահներ Պուտինի և Թրամփի հանդիպմանը՝ Լավրովն ասել է, որ Պուտինն ու Թրամփը հարգում են միմյանց, երկու քաղաքական գործիչներն էլ պաշտպանում են իրենց երկրների ազգային շահերը։
«Պուտինն ու Թրամփը Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են գործնական քայլերը և լուրջ անվտանգության հարցեր։ Սակայն նրանք չեն քննարկել Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպումը։ Ալյասկայում կայացած հանդիպմանը եվրոպացի ներկայացուցիչների արձագանքը, ապա Վաշինգտոն կատարած նրանց այցը և հետագա գործողությունները ցույց են տալիս, որ նրանք խաղաղություն չեն փնտրում։ Ուկրաինան և ԵՄ առաջնորդները փորձում են խեղաթյուրել այն, ինչ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները քննարկել են Ալյասկայում»,- ասել է նա։