Միջազգային

Թրամփը շնորհավորել է Զելենսկուն

Թրամփը շնորհավորել է Զելենսկուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն երկրի Անկախության օրվա կապակցությամբ։

ԱՄՆ նախագահի ուղերձը հրապարակել է Զելենսկին.

«Ուկրաինայի ժողովուրդն ունի անսասան ոգի, և ձեր երկրի քաջությունը ոգեշնչման աղբյուր է շատերի համար: Այս կարևոր օրը իմացեք, որ Միացյալ Նահանգները հարգում է ձեր պայքարը, պատվում է ձեր զոհաբերությունը և հավատում է ձեր ապագային որպես անկախ ազգ: Հիմա ժամանակն է վերջ դնել անիմաստ սպանություններին: Միացյալ Նահանգները աջակցում է բանակցային կարգավորմանը, որը կհանգեցնի երկարատև և կայուն խաղաղության, կդադարեցնի արյունահեղությունը և կապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը, - գրել է ԱՄՆ նախագահը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական