Միջազգային

Պայթյուն Մոսկվայի Կենտրոնական մանկական խանութում․ կա զոհ

Մոսկվայի Լուբյանկայի Կենտրոնական մանկական խանութի շենքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա կա մեկ զոհ և 3 տուժած։

Այդ մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից։

«Երեք մարդ վիրավորվել է, մեկը մահացել է», - ասել են ծառայությունից։

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ երկու անձ հոսպիտալացվել է։ Ինչպես նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, արտակարգ իրավիճակի պատճառը, հավանաբար, սարքավորումների տեխնիկական անսարքությունն է եղել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են երրորդ հարկում փուչիկների համար նախատեսված բալոնի պայթյունի մասին։

Պայթյունի հետևանքով փլուզում տեղի չի ունեցել, մարդիկ տարհանվել են շենքից։