Միջազգային

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են են Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստին

Ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստին, ինչի հետևանքով նավահանգստի «Նովատեկ» տերմինալը հրդեհվել է։

Այդ մասին հայտարարել է Լենինգրադի մարզի նահանգապետը։

Նա պնդում է, որ անօդաչու սարքի բեկորները ընկել են տերմինալի վրա։ Ընդհանուր առմամբ, ըստ նահանգապետ Դրոզդենկոյի, նավահանգստի ուղղությամբ թռչող 10 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Ուստ-Լուգայի «Նովատեկ» գործարանը կայուն գազային կոնդենսատը վերամշակում է նավթամթերքների՝ թեթև և ծանր նավթի, կերոսինի, դիզելային ֆրակցիաների։