Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին ֆրանսիացի առաջնորդը գրել է X-ի էջում։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Տոկաևի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդումը, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։
Բացի այդ, առաջնորդներն անդրադարձել են միջազգային օրակարգին, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալված պատերազմին և Հարավային Կովկասում ընթացող բանակցություններին։