Միջազգային

Բայրամովը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության վերաբերյալ տարբեր ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական զլմ-ները։

Կողմերը մտքեր են փոխանակել Աստրախանում կայացած միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի վերաբերյալ և բարձր են գնահատել դրա արդյունքները։