Միջազգային

Ես լավ գիտեմ՝ ինչ է «Զանգեզուրի միջանցքը»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին ասել է, որ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա կարողացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես նաև Վաշինգտոնի փաստաթղթերի ստորագրման համար։

«Ես գիտեմ, թե ինչ է «Զանգեզուրի միջանցքը»՝ կապվել Ադրբեջանի հետ։ Նրանք ասում են` եկեք մենք լինենք այս ամենի տերը և վերահսկենք այն՝ սա մեծ բան է։ Իհարկե, իրանցիները շատ ուրախ չեն, այս ամենը Իրանի հետ սահմանին է, բայց ոչ ոք չի կարող դիմադրել դրան»,- պնդել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրերը կօգնեն կառուցել միջանցքը Հայաստանի տարածքով, ինչն Ադրբեջանին հնարավորություն կտա կապ հաստատել Նախիջևանի հետ։