Ուկրաինական զորքերը հակագրոհի են անցել Պոկրովսկի մերձակայքում․ հայտնել Է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին
Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջակայքը կրկին դարձել է ռուսական և ուկրաինական զորքերի կատաղի մարտերի վայր. ուկրաինական ԶՈւ գլխ․ շտաբի տվյալներով՝ օգոստոսի 21-ին այնտեղ 24 զինված բախում է տեղի ունեցել:
Այս անգամ, սակայն, հարձակման են գնացել ոչ թե ռուսները, այլ ուկրաինացիները, Telegram-ում հայտնել է գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են վեց բնակավայր:
Տեղեկություններն այլընտրանքային այլ անկախ աղբյուրների կողմից չի հաստատվել։