Միջազգային

Ռուս-ամերիկյան բանակցությունները փլուզման եզրին են Լավրովի հայտարարություններից հետո

Ռուս-ամերիկյան բանակցությունները փլուզման եզրին են Լավրովի հայտարարություններից հետո

Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները, որոնք սկսվել են ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից անմիջապես հետո և գագաթնակետին են հասել նախագահ Վլադիմիր Պուտինի` Անքորիջ կատարած այցի ժամանակ, փակուղի են մտել:

Երկխոսությունը խափանվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, որը մերժել է արևմտյան երկրների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքները. հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ եվրոպացի պաշտոնյաներին և դիվանագետներին:

Գործակալության աղբյուրների խոսքով՝ Կրեմլն այժմ կարող է փորձել համոզել ԱՄՆ-ին, որ եվրոպացիների և ուկրաինացիների հետ համաձայնեցված ծրագրերից պետք է հրաժարվել, իսկ Պուտին- Զելենսկի հանդիպումը փոխարինել պաշտոնյաների մակարդակով բանակցությունների շարունակմամբ՝ ավելի ցածր մակարդակով։ 

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն ու դիվանագետները Լավրովի հայտարարությունները բանակցությունները ձգձգելու փորձ են համարում և չեն հավատում, որ Պուտինը պատրաստ է իրական գործարքի. գրում Է Bloomberg-ը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական