Միջազգային

Հայաստանի տարածքով անցնող նոր տրանսպորտային միջանցքը կխթանի ողջ տարածաշրջանի զարգացմանը. Ալիև

Հայաստանի տարածքով անցնող նոր տրանսպորտային միջանցքը կխթանի ողջ տարածաշրջանի զարգացմանը. Ալիև

Այսօր Թուրքմենբաշի քաղաքում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքմենստանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը խոսել է նոր տրանսպորտային հնարավորություններից և նշել, որ կա ներուժ՝ Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի դեպքում, որն անցնում է Թուրքմենստանի և Ադրբեջանի տարածքներով։

«Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող, Հայաստանի տարածքով անցնող նոր տրանսպորտային միջանցքի՝ Արևելք-Արևմուտք երթուղու իրագործումը կհանգեցնի մեր երկրների միջտրանսպորտային փոխադրումների և տարանցիկ ներուժի հետագա աճին, ինչպես նաև կխթանի ողջ տարածաշրջանի զարգացմանը»,- հայտարարել է Ալիևը։

Կողմերը պայմանավորվել են խորացնել երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները և դրանց նոր զարկ տալ։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Ալիևին է փոխանցել իր շնորհավորանքները Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և ձեռք բերված արդյունքների կապակցությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական