Մոսկվան և Բաքուն երկրների միջև առաջացած լարվածության ֆոնին առաջին շփումները կունենան մի քանի ամիս անց։
Աստրախանում այսօր կկայանա Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Նախատեսվում է տնտեսական ոլորտի մի շարք փաստաթղթերի ստորագրում։ Հանձնաժողովի համանախագահներն են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։