Միջազգային

Զելենսկին մերժել է Թրամփի բոլոր առաջարկները. Լավրով

Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ. NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Զելենսկին մերժել է Թրամփի կողմից կարգավորման համար առաջարկված բոլոր սկզբունքները։ Դրանց թվում են՝ ՆԱՏՕ-ին անդամակցության բացառումը, տարածքային հարցերի քննարկումը, ռուսերենն արգելող օրենսդրության չեղարկումը»,- հայտարարել է ռուս նախարարը։