Միջազգային

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները փոխշահավետ են. Օվերչուկ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները փոխշահավետ են. Օվերչուկ

Ռուսաստանն ու Ադրբեջանը նախանշել են համատեղ աշխատանքի ուղենիշները, որի առաջնահերթությունը էներգետիկ համագործակցությունն է և տրանսպորտային կապերի զարգացումը. Աստրախանում երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

«Մեր առաջնահերթություններից են համատեղ աշխատանքը տարածաշրջանում տրանսպորտային կապի զարգացման ուղղությամբ, փոխադարձ հաշվարկներում անկախ ֆինանսական ճարտարապետության ամրապնդումը, համագործակցությունն էներգետիկայի ոլորտում, արդյունաբերական կոոպերացիայի զարգացումը, այդ թվում՝ նավաշինության և գյուղատնտեսության ոլորտում, համագործակցությունը Կասպից ծովում»,- հայտարարել է Օվերչուկը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական