ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հարաբերությունները համեմատել է յուղի և քացախի հետ։ Նա նաև ասել է, որ կնախընտրեր չմասնակցել Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպմանը։
«Կտեսնենք՝ արդյոք Պուտինը և Զելենսկին կարո՞ղ են համատեղ աշխատել։ Գիտեք, դա ինչ-որ առումով յուղի և քացախի նման է։ Նրանք լավ չեն շփվում, ակնհայտ պատճառներով։ Բայց կտեսնենք։ Եվ հետո կտեսնենք՝ արդյոք ես պե՞տք է այնտեղ լինեմ։ Ես կնախընտրեի չմասնակցել։ Ես կցանկանայի, որ նրանք հանդիպեին և տեսնեին, թե ինչ կարող են անել։ Իսկ մինչ այդ, նրանք դեռ կռվում են և դեռ սպանում մարդկանց, ինչը հիմարություն է»,- ասել է նա։