Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակությունը, որը ժամանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բարձր մակարդակի բանակցություններին մասնակցելու Ալյասկայում, ստիպված է եղել կանխիկ վճարել ինքնաթիռների վառելիքի համար՝ ԱՄՆ-ի բանկային համակարգից օգտվելու անհնարինության պատճառով. այս մասին NBC-ին հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուսական նախագահական օդային նավատորմը սովորաբար բաղկացած է երեք օդանավից, և NBC-ի հաշվարկով միայն մեկ երկարատև թռիչքի համար վառելիքը կարող է արժենալ շուրջ 85,000 դոլար, ինչը ողջ պատվիրակության համար նշանակում է հարյուր հազարավոր դոլարների ծախս։
Չնայած այդ սահմանափակումներին, Ռուբիոն ընդգծել է, որ պատժամիջոցները չեն կարողացել փոխել Ուկրաինայում պատերազմի ընթացքը, սակայն դրանք, նրա խոսքով, շարունակվում են կիրառվել իրենց նպատակով։
Պատվիրակության անդամները և նրանց ուղեկցող ռուս լրագրողները հայտնել են նաև, որ ԱՄՆ-ում չեն կարողացել օգտվել տեղական բջջային ցանցերից և իրենց բանկային քարտերից։