Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պարգևատրել է այն հյուսիսկորեացի զինվորականներին, ովքեր մասնակցել են Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին։
Փխենյանում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի շտաբում հավաքված հրամանատարները, զինվորները և զոհվածների ընտանիքները։
Իր ելույթում Կիմ Չեն Ընը ընդգծել է, որ ռազմական գործողության բոլոր մասնակիցները «մեծ սխրանքներ են գործել», որոնք կարձանագրվեն ԿԺԴՀ-ի պատմության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստացել էր Կուրսկի մարզում բացել հուշարձան՝ ի պատիվ ուկրաինացիների հետ պատերազմում զոհված հյուսիսկորեացի զինվորների։