Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, նամակում Պուտինը շնորհավորում է նրա ծննդյան օրվա կապակցությամբ և ողջույներ փոխանցում Իլհամ Ալիևին և ընտանիքի մյուս անդամներին։
«Հարգելի Մեհրիբան Արիֆովնա, խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ։
Անկեղծորեն մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ ձեր պետական գործունեության մեջ։
Խնդրում եմ փոխանցել իմ ողջույնները Իլհամ Հեյդարովիչին և ձեր ընտանիքի բոլոր անդամներին»,- ասվում է ուղերձում։