Օգոստոսի 21-ին ուկրաինական անօդաչու սարքերը կրկին հարձակվել են Դրուժբա նավթատարի ամենամեծ հանգույցի՝ Ռուսաստանի Բրյանսկի մարզի Ունեչայի շրջանի Վիսոկոյե գյուղում գտնվող Ունեչայի գծային արտադրական-դիսպետչերական կայանի (LPDS) վրա: Այս մասին օգոստոսի 22-ի գիշերը Telegram-ում հայտնել է Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին։
Հարձակումից հետո կայանում բռնկված հրդեհի մասին ենթադրաբար պատկերող տեսանյութերը հրապարակվել են նաև մի շարք ուկրաինական Telegram ալիքներում։
Ինչպես հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, այս հարձակման հետևանքով Դրուժբա նավթատարով իր երկիր նավթի մատակարարումները կրկին ժամանակավորապես դադարեցվել են:
«Սա մեր երկրի էներգետիկ անվտանգության դեմ ևս մեկ հարձակում է: Մեզ պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ», - գրել է նա «Ֆեյսբուքի» իր էջում։