Միջազգային

ԱՄՆ-ն խստացրել է 55 միլիոն օտարերկրացիների վիզաների վերահսկողությունը

ԱՄՆ-ն խստացրել է 55 միլիոն օտարերկրացիների վիզաների վերահսկողությունը

Թրամփի վարչակազմը նախատեսում է ստուգել ԱՄՆ գործող վիզա ունեցող ավելի քան 55 միլիոն օտարերկրացիների՝ հնարավոր խախտումների հայտնաբերման նպատակով, որոնք կարող են հանգեցնել վիզայի ուժը կորցնելուն կամ արտաքսման։

ԱՄՆ Պետքարտուղարությունը Associated Press-ին ուղղված գրավոր պատասխանում նշել է, որ ամերիկյան վիզա ունեցող բոլոր անձինք գտնվում են «անընդհատ վերահսկման» ներքո՝ հնարավոր այնպիսի հիմքերի համար, որոնք կարող են վիզան դարձնել անվավեր։

Եթե հայտնաբերվեն խախտումներ, վիզան կհամարվի անվավեր, իսկ դրա տերը, եթե գտնվում է ԱՄՆ-ում, ենթակա կլինի արտաքսման։

Վարչությունը պարզաբանել է, որ ստուգվում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ կացության ժամկետի գերազանցումը, հանցավոր գործունեությունը, հասարակական անվտանգության սպառնալիքները, ահաբեկչական գործունեության մեջ ներգրավվածությունը կամ ահաբեկչական կազմակերպությունների աջակցությունը։

«Մենք ստուգում ենք բոլոր հասանելի տվյալները մեր մոնիթորինգի շրջանակում, ներառյալ իրավապահ և միգրացիոն գրառումները կամ ցանկացած այլ տեղեկություն, որը կարող է ի հայտ գալ վիզայի տրամադրումից հետո և մատնանշել դրա հնարավոր անվավեր լինելը», - նշված է Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական