Միջազգային

Թրամփը Վաշինգտոնի փողոցներում պարեկություն կիրականացնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ գիշերն անձամբ դուրս կգա պարեկություն իրականացնելու երկրի մայրաքաղաքի փողոցներում՝ իր նախաձեռնած հանցավորության դեմ պայքարի շրջանակում։

«Այս երեկո ես կլինեմ փողոցում։ Իհարկե՝ ոստիկանության և զինվորականների հետ միասին»,- ասել է նա ռադիոհաղորդավար Թոդ Ստարնսին տված հարցազրույցում։

Օգոստոսի 11-ին Թրամփը հայտարարել էր ԱՄՆ ազգային գվարդիայի ուժերի տեղակայման մասին մայրաքաղաքում՝ հանցավորության դեմ պայքարի նպատակով։ Նախագահը քաղաքային ոստիկանությունը հանձնել է դաշնային կառավարության վերահսկողությանը և նշել է, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնի անվտանգության ապահովման գործընթացում կարող են ներգրավվել նաև զինված ուժերը։