Միջազգային

Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի․ Ալիև

Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի․ Ալիև

Մեծացնում ենք մեր ռազմական ներուժը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըէ ընդգծելով, որ պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն պատերազմի։ 

«Մատակարարվել են ժամանակակից ԱԹՍ-ներ, հրետանային նոր համակարգեր։ Պայմանագրեր ենք կնքել մարտական նոր ​​ինքնաթիռների գնման համար, եղածներն արդիականացվել են։ Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի, քանի որ աշխարհում գործընթացներն այնպիսին են, որ անհնար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի։

Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկի մտքով անցնի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնել, ապա կարծում եմ՝ նա կրկին կզղջա դրա համար»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական