Մենք ցանկանում ենք համակարգել մեր գործողությունները Միացյալ Նահանգների հետ ռուսների հետ բանակցությունների հարցում. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Եվ ես կցանկանայի, որ Եվրոպան նույնպես ներկա լիներ։ Բանակցությունները պետք է տեղի ունենան Եվրոպայի չեզոք մասում»,- հայտարարել է Զելենսկին։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Մարկո Ռուբիոն, Ուիթքոֆֆը և Ջեյ Դի Վենսը կընդգրկվեն ԱՄՆ կողմից ռուսների հետ հանդիպումը նախապատրաստելու համակարգող խմբում։
Զելենսկին հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում բանակցությունների ժամանակ առաջարկվել են ՆԱՏՕ-ի «5-րդ հոդվածին» նման անվտանգության երաշխիքներ, բայց հիմա կարևոր է հասկանալ, թե ինչ պետք է անի յուրաքանչյուր երկիր նման դեպքում։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան դեմ չէ ռուսների հետ հանդիպումներին, օրինակ, Շվեյցարիայում, Ավստրիայում, Թուրքիայում, բայց միանշանակ՝ ոչ Մոսկվայում։
«Ինչ վերաբերում է Բուդապեշտին, սա վիճահարույց և դժվար հարց է, քանի որ Բուդապեշտը դեմ է եղել Ուկրաինային աջակցելուն»,- ընդգծել է նա։