Միջազգային

«Տոտտենհեմը» «Սիթիի» ֆուտբոլիստի համար կառաջարկի 80 մլն եվրո

«Տոտտենհեմը» մտադիր է կրկին բարելավել Սավիոյի տրանսֆերի համար արված առաջարկը:

Globo-ի համաձայն՝ լոնդոնյան ակումբը 21-ամյա վինգերի համար առաջարկի գումարը կավելացնի մինչև 80 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «քաղաքայինները» բրազիլացուն չեն վաճառել 70 միլիոն եվրոյով:

Սավիոյի գործակալները հանդես են գալիս որպես միջնորդ ակումբների միջև, սակայն բանակցությունները պարզ չեն թվում՝ հաշվի առնելով «Մանչեսթեր Սիթիի»՝ առաջարկն ընդունելու դժկամությունը:

Նախորդ մրցաշրջանում Սավիոն ԱՊԼ-ում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: