17 տարվա մեջ առաջին անգամ Վաշինգտոնը հրաժարվել է միանալ այն փաստաթղթին, որտեղ Ռուսաստանին դատապարտում են 2008 թվականին Վրաստանի դեմ ագրեսիայի համար:
Հայտարարությունը ստորագրել են Բրիտանիան, Ֆրանսիան, Սլովենիան, Դանիան, Հունաստանը և Լատվիան: Դրանում դատապարտվում Է ՌԴ-ի «անօրինական ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում, զուգահեռ է անցկացվում Ուկրաինայի պատերազմի հետ և հաստատվում է աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին քննարկումն անվանել է անօգուտ եվրոպական դիվանագիտություն և մեղադրել Արևմուտքին Վրաստանին օգտագործելու փորձի մեջ:
ԱՄՆ-ի մերժումը հարցեր է առաջացրել, քանի որ ավելի վաղ Վաշինգտոնը մշտապես աջակցում էր նման հայտարարություններին։ Վրաստանի ընդդիմությունը դրանում մեղադրում է կառավարությանը և նրա հակաամերիկյան հռետորաբանությանը։