Հյուսիսային Կորեան Չինաստանի հետ իր սահմանից ոչ հեռու գաղտնի ռազմաբազա է կառուցել, որտեղ կարող են տեղակայվել Փհենյանի հեռահար գործողության նորագույն բալիստիկ հրթիռները, ասվում է նոր հետազոտության մեջ:
Չհայտարարված «Սինպունգ-Դոնգ» հրթիռային բազան գտնվում է Չինաստանի սահմանից մոտ 27 կիլոմետր (17 մղոն) հեռավորության վրա. ասվում է Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) երեկ հրապարակված զեկույցում:
Հյուսիսային Փհենյան նահանգի օբյեկտում, հավանաբար, կան 6-9 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ (ICBM), որոնք կարող են միջուկային մարտագլխիկ կրել, և դրանց համար նախատեսված արձակման կայաններ:
Նշվում է, որ այդ զենքը պոտենցիալ միջուկային սպառնալիք է ներկայացնում Արեւելյան Ասիայի և մայրցամաքային Միացյալ Նահանգների համար: