Միջազգային

Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին մասին տեղեկացրել է Ֆրանսիայի առաջնորդն X-ի իր էջում արված ծավալուն գրառման մեջ։

Կողմերը քննարկել են Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավաների հանդիպումը։

«Անդրադարձանք նաև այն հույսին, որ առաջացավ օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած հանդիպմանը: Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի և թույլ տա վերաբացել բոլոր սահմանները և ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

Կողմերը նաև քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Գազայի հատվածում և Պաղեստի հարցում կողմերի ստանձնած հանձնառությունները և նախաձեռնությունները։