Ուկրաինայի նախնական դիրքորոշումը հետևյալն է՝ մենք հասկանում ենք, որ այս պատերազմից դուրս գալու հիմնական սցենարներից մեկը շփման գծում հակամարտության սառեցումն է. իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
Պոդոլյակը հստակեցրել է, որ Ուկրաինայի այն տարածքները, որոնք այսօր օկուպացված են Ռուսաստանի կողմից, այդպես էլ կմնան, և միայն այդ պայմաններով է Կիևը պատրաստ գնալ սառեցման:
«Իսկ հետո մեծ աշխատանք է սպասվում տնտեսական, դիվանագիտական և այլ գործիքների կիրառմամբ, որպեսզի այդ տարածքները վերադարձվեն Ուկրաինային։ Բայց դե յուրե դրանք կմնան ուկրաինական»,-հավելել է նա՝ ընդգծելով, որ ոչ ոք դե յուրե չի ճանաչի այդ տարածքները որպես ռուսական։