Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիան․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինչ վերաբերում է մեր օկուպացված տարածքներին, իրավաբանորեն մենք չենք ճանաչում օկուպացիան», - ընդգծել է նա։
Նրա խոսքով, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի համար «կարմիր գծերին», անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչի է ունակ Ռուսաստանը։ Զելենսկին ասել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ զրույցի ժամանակ ինքը նրան բացատրել է, որ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը գրավել է ոչ թե Դոնեցկի շրջանի 69%-ը, այլ դրա մեկ երրորդը, իսկ Ղրիմը գրավվել էր մինչև 2022 թվականը։
«Այս պահին նրանք տիրում են մոտ 67-69%-ին։ Այսինքն, լայնածավալ պատերազմի գրեթե 4 տարվա ընթացքում նրանք գրավել են Դոնեցկի շրջանի մեկ երրորդը։ Եվ այդ պատճառով ես բացատրեցի, որ այն պատմությունները, թե նրանք մինչև տարեվերջ կգրավեն մեր Դոնբասը, անհիմն խոսակցություններ են։ Դոնբասը գրավելու համար նրանց անհրաժեշտ է ևս 4 տարի», - ասել է Զելենսկին։