ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատմել է, որ Սպիտակ տանը կայացած վերջին հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կատակով ասել է . «Եթե Ձեզ լավ պահեք, ոչինչ չեմ ասի»:
Վենսի խոսքով՝ այդպես փորձել է իրենց՝ վեճով ավարտված հանդիպումից հետո «սառույցը հալեցնել»։
«Երբ նախագահ Զելենսկին մտավ Օվալաձև գրասենյակ, ես խոսեցի նրա, նախագահի և ուկրաինական պատվիրակության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ես ասացի. «Պարոն նախագահ, եթե Ձեզ լավ պահեք, ոչինչ չեմ ասի»: Իսկ նա միայն խորամանկ ժպտաց: Դա սառույցը հալեցնելու լավ փոքրիկ միջոց էր», - պատմել է Վենսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: