Միջազգային

Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն հարցերի մշակման դեպքում. Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են բարձր մակարդակի քննարկում, լավ մշակվեն․ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Նախագահը բազմիցս է ասել, որ պատրաստ է հանդիպել նաև պարոն Զելենսկու հետ՝ հասկանալով, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են բարձր մակարդակի քննարկում, լավ կմշակվեն, և փորձագետները, նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ», - ասել է նա Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցությունների արդյունքում։