Միջազգային

Եվրոպան Թրամփին խնդրել է ամերիկյան կործանիչներ տեղակայել Ռումինիայում

ԱՄՆ-ն ամերիկյան զորքեր չի տեղակայելու Ուկրաինայում, սակայն Վլադիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ հանդիպումից հետո Թրամփը պատրաստակամություն է հայտնել անվտանգության երաշխիքների շրջանակներում ապահովել օդային աջակցություն: Եվրոպական երկրները ցանկանում են ամերիկյան F-35 կործանիչներ տեղակայել Ռումինիայում: Այժմ ռումինական ավիաբազայից իրականացվում են ՆԱՏՕ-ի առաքելությունները՝ Սև ծովի երկինքը պաշտպանելու համար։ 

Ինչ այլ երաշխիքներ է խնդրում Եվրոպան։

  • Շարունակել օգտագործել ամերիկյան արբանյակները հետախուզական նպատակներով 
  • ԱՄՆ-ի պարտավորությունները՝ Ուկրաինային Patriot և NASAMS զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու համար
  • Սև ծովի վրայով հետախուզական ինքնաթիռների թռիչքների թույլտվություն (դա պահանջվում է Boeing-ի արտադրության ինքնաթիռների համար):

Դրա հետ մեկտեղ, iնչպես գրում Է Politico - ն, pաշտպանության նախարարի քաղաքական հարցերով ամերիկացի տեղակալ Էլբրիջ Քոլբին դաշնակիցներին հայտնել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է նվազագույն դեր խաղալ Ուկրաինային անվտանգության որևէ երաշխիք տրամադրելու հարցում: