ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ մեղադրել է նախկին նախագահ Ջո Բայդենին՝ նշելով, որ նա Ուկրաինային հնարավորություն չի տվել հարձակվել եկիր ներխուժած Ռուսաստանի վրա.
«Շատ դժվար է, եթե ոչ՝ անհնար, պատերազմում հաղթել՝ առանց ներխուժող երկրի վրա հարձակվելու։ Դա նման է մի մեծ սպորտային թիմի, որն ունի ֆանտաստիկ պաշտպանություն, բայց նրան թույլ չեն տալիս խաղալ հարձակողական ոճով։ Հաղթելու հնարավորություն չկա։ Այսպես է Ուկրաինայի և Ռուսաստանի դեպքում։ Խարդախ և լիովին ոչ կոմպետենտ Ջո Բայդենը թույլ չտվեց Ուկրաինային՝ հակահարված տալ, այլ՝ միայն պաշտպանվել»,- գրել է ԱՄՆ առաջնորդը սոցցանցի իր էջում՝ ընդգծելով, որ եթե ինքը լիներ նախագահ, նման բան չէր լինի։
«Հետաքրքիր ժամանակներ են սպասվում»,- ընգծել է Թրամփը։