Միջազգային

Վրաստանում 30 րոպեի ընթացքում 2 երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում 30 րոպեի ընթացքում 2 երկրաշարժ է գրանցվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

3.8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:13-ին՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սենակի քաղաքից 9 կմ հեռավորության վրա: 3.7 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել նույն վայրում՝ ժամը 18:39-ին: