Միջազգային

Իսրայելական բանակը սկսել է Գազայի վրա հարձակման նախապատրաստությունը

Իսրայելական բանակը սկսել է Գազայի վրա հարձակման նախապատրաստությունը

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ սկսել են Գազայի քաղաքի վերահսկողությունը հաստատելու նպատակով ցամաքային հարձակման նախապատրաստությունները։ Նրանք արդեն արդեն վերահսկում են նրա ծայրամասերը։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտնել է, որ զորքերը գործում են Զեյթուն և Ջաբալիա թաղամասերում։

Հաղորդվել է, որ «Գեդեոնի կառքեր II» անվանումը կրող գործողության իրականացման համար կներգրավվեն տասնյակ հազարավոր պահեստազորայիններ։

ՀԱՄԱՍ-ում Իսրայելի ծրագրերը որակել են որպես «անմեղ խաղաղ բնակիչների դեմ դաժան պատերազմի շարունակություն»։

Ակնկալվում է, որ Գազայում բնակվող հարյուր հազարավոր պաղեստինցիներ կտարհանվեն և կտեղափոխվեն հարավում գտնվող ապաստարաններ։

Արևմտյան երկրները դատապարտել են այդ ծրագրերը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գազայի գրավումը «կարող է հանգեցնել միայն աղետի երկու ժողովուրդների համար և վտանգում է ամբողջ տարածաշրջանը մշտական պատերազմի ցիկլի մեջ ընկղմել»։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ բնակչության հետագա տեղաշարժը և մարտական գործողությունների ինտենսիվացումը կարող են էլ ավելի սրել Գազայի բնակչության համար արդեն իսկ աղետալի իրավիճակը։

Իսրայելի իշխանությունները հայտնել են Գազայի հատվածը ամբողջությամբ վերահսկողության տակ առնելու մտադրության մասին՝ ՀԱՄԱՍ-ի հետ կրակի դադարեցման և 2023 թվականի հոկտեմբերին զինյալների հարձակման ընթացքում գերեվարված պատանդների ազատ արձակման շուրջ անուղղակի բանակցությունների ձախողումից հետո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական