ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։
Ռուսաստանի նախագահը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան բանակություններին։
Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները։ Ռուսական կողմը գոհունակությամբ նշել է Թուրքիայի կողմից Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման գործում ցուցաբերված օգնությունը։
Անդրադարձ է արվել նաև երկկողմ օրակարգի որոշ հարցերի։