Միջազգային

Թրամփը հրաժարվել է մեկնել արձակուրդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնել արձակուրդ՝ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների պատճառով. հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը:

«Սովորաբար սա այն ժամանակն է, երբ նախագահը մեկնում է արձակուրդ, բայց ոչ այս նախագահը: Քննարկվել էր նրա՝ մի քանի շաբաթ Բեդմինսթերից աշխատելու հնարավորությունը, սակայն նա որոշել է հրաժարվել այդ մտքից», - ասել է Լևիթը։