Միջազգային

Կացը հավանություն է տվել Գազա քաղաքի գրավման ծրագրին

Կացը հավանություն է տվել Գազա քաղաքի գրավման ծրագրին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հավանություն է տվել Գազա քաղաքի գրավման ծրագրին, որը նրան է ներկայացրել գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը:

The Times of Israel թերթի տեղեկություններով՝ գերատեսչության ղեկավարը պլանը հաստատել է օգոստոսի 20- ի առավոտյան՝ Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի և ռազմական հրամանատարության հետ գիշերային հանդիպումից հետո, որը նվիրված է եղել Գազա քաղաքի օկուպացման ծրագրին:

Այս ծրագրի շրջանակներում հավանություն է տրվել նաև տարածաշրջանի մոտ մեկ միլիոն պաղեստինցիների տեղափոխման նախապատրաստմանը: Հաղորդվում է, որ Գազայի օկուպացիայի գործողությունը ստացել է «Գեդեոն II-ի մարտական կառքեր» անվանումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական