Միջազգային

Հնդկաստանը և Չինաստանը 5 տարվա ընդմիջումից հետո վերսկսել են ուղիղ ավիահաղորդակցություն

Հնդկաստանը և Չինաստանը 5 տարվա ընդմիջումից հետո վերսկսել են ուղիղ ավիահաղորդակցություն

Հնդկաստանը և Չինաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել հինգ տարվա ընդմիջումից հետո երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը և սահմանային առևտուրը վերականգնելու վերաբերյալ: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցությունների ընթացքում:

Նշենք, որ Չինաստանի և Հնդկաստանի միջև չկարգավորված սահմանը, որն անցնում է Հիմալայան լեռներով, ինքնիշխանության շուրջ վեճերի պատճառ է հանդիսանում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական